Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալի մոտ տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում
29.06.2016
2016 թվականի հունիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին:
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ 2016 թվականի առաջին կիսամյակում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման նպատակով ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության և բնակչության միջև տեղի են ունեցել շուրջ 96 հանդիպումներ (Եղեգնաձորի բաժնի կողմից՝ 56, Վայքի բաժնի կողմից՝ 36, Ջերմուկի բաժնի կողմից՝ 4), որոնց ընթացքում քաղաքացիներին մատուցվել է իրավական և տեղեկատվական խորհրդատվություն, իսկ քաղաքացիների կողմից բարձրացվել են հիմնականում սոցիալ-կենցաղային բնույթի հարցեր: Համայնքային ոստիկանության տեսուչներին ամրակցված 14 տեղամասերում յուրաքանչյուր ամիսը մեկ գումարվել են համայնքային խորհուրդների նիստեր, որոնցում, ըստ համայնքների, քննարկվել են հանցավորության վիճակը, հանցագործությունների, իրավախախտումների նախականխման և բացահայտման աշխատանքներում տեղեմասերի բնակիչների ներգարվվածության, ինչպես նաև ոստիկանության իրավասությանը չվերաբերող սոցիալ-կենցաղային բնույթի հիմնահարցեր:
Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում համայնքային ոստիկանության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հանցագործությունների և իրավախախտումների նախականխման ու բացահայտման, ինչպես նաև քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների քննարկման ուղղությամբ: Ընթացք է տրվել քաղաքացիներից ստացված 24 դիմում-բողոքների: Աշխատանքներ են տարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ առանձնապես անասնագողությունների նախականխման ուղղությամբ: Ստուգայց-շրջագայություններ են կատարվել որսագողության և ապօրինի ծառահատման դեպքերի նախականխման նպատակով:
Զգալի աշխատանքներ են կատարվել Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարի և հասարակական կարգ ու կանոնի պահպանման ուղղությամբ:
Ամփոփելով հանդիպում, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը նշեց, որ մանրամասնորեն էր ներկայացված հաղորդումը և հավելեց, որ Վայոց ձորի մարզում օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, որում իր կարևոր դերն ունի ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը: Նա շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար և հավելեց, որ բոլոր պետական կառույցների գործունեության մաս են կազմում բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրները: Բանախոսն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար և կարևորեց այս հարցում ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ջանքերը: