Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բռնցքամարտի հուշամրցաշար նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին
29.06.2016
Հունիսի 28-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված մրցաշար: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և Տերունական աղոթքով: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի ավագ մարզիչ Կարեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում էին թվով 152 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից:
Ինչպես նշեց Կ. Մարտիրոսյանը, Վայոց ձորի մասնաճյուղը գործում է շուրջ 3 տարի և երեխաների շրջանում նշված սպորտաձևի նկատմամբ սերն ու հետաքրքվածությունը գնալով աճում է:
Հարկ է նշել, որ Վարդան Վարդանյանի անվան հուշամրցաշարը կրելու է ամենամյա բնույթ: