Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
27.06.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ, մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման և ճանապարհների վերանորոգման աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների, ավարտական և միասնական քննությունների ընթացքը: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Ջերմուկում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ, իսկ գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը հաղորդեց, որ ըստ վիճակագրական տվյալների 2016 թվականին մարզում 1140 հա-ով ավելացել են մշակովի ցանքատարածությունները: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը ներկայացրեց, որ մարզի մի քանի դպրոցներում <<ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում>> ծրագրի շրջանակում բացվելու են <<Արմաթ>> ինժեներական լաբորատորիա-դասարաններ:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներ ղեկավարները խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: