Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
24.06.2016
Այսօր՝ հունիսի 24-ին, տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. ՀՀ Վայոց ձորի մարզում 2016թ ամառային զորակոչը կազմակերպելու մասին:
2. 2016-2017 թթ. ուստարում երիտասարդությանը ռազմական բուհերում ներգրավելու և ԴՈՍԱՖ-ում վարորդների պատրաստման աշխատանքների ընթացքի մասին:
Արծարծվեց նաև զինակոչիկների բուժզննմանը և նրանց ,,Հայրենիքի պաշտպանի,, գրքույկներում ամբողջական և ընթեռնելի գրառումներին վերաբերող հարցեր: