Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

17.06.2016

 Հարգելի բուժաշխատողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, քանզի բժիկն է իրականացնում մարդու առողջության պահպանման կարևորագույն գործը: Բժիշկն է կյանք պարգևում մարդկանց, ապահովելով լույս աշխարհ եկող մանուկների ու նրանց լույս աշխարհ բերող մայրերի կայուն առողջությունը: Յուրաքանչյուր անձ աշխարհ գալու իր առաջին ճիչն արձակում է ուղղակիորեն բժշկի հոգատար ափերի մեջ:
Սիրով ու ևս մեկ անհրաժեշտ անգամ ուզում եմ ասել, որ Ձեր գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի: Ուստի Բուժաշխատողի օրվան նվիրված տոնն առիթ է շնորհակալություն ասելու և Ձեզ նույնպես ամուր առողջություն մաղթելու համար:
Վայոց ձորի մարզի հարգելի բուժաշխատողներ, համոզված եմ, որ Դուք անելու եք հնարավոր ամեն բան, մեր մարզի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճորեն իրականացնելու, ինչպես նաև սպասարկման ծառայությունների որակը շարունակական կերպով բարելավելու նպատակով:
Մարզային իշխանություններն էլ իրենց հերթին, օգտվելով ՀՀ կառավարության կողմից նախանշված՝ առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրի ընձեռած հնարավորություններից, կձեռնարկեն հնարավորը ամեն քայլ՝ Վայոց ձորի մարզային առողջապահական կազմակերպությունները վերազինելու համար, ինչի վառ ապացույցը հունիսի 6-ից Վայքի ԲՄ-ում հիմոդիալիզային ծառայության բաժանմունքի գործարկումն է:
Հարգելիներս, կրկին շնորհավորում եմ Ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և մաղթում եմ աշխատանքային հաջողություններ:
Շնորհակալություն Ձեզ, ամենաշնորհակալ Ձեր գործունեության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 12:09:08