Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը

14.06.2016

 2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 94 քաղաքացի, ընդունելության էին եկել 98-ը: Ընդունելության եկած 94 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Երկու  քաղաքացի դիմել էր բուժսպասարկման պետական պատվերից օգտվելու, 1 քաղաքացի՝ տան վթարայնության, 1 քաղաքացի՝ հողհատկացման հարցերով:

Հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 11:49:55