Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

13.06.2016

 Ս/թ հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին՝ Վայոց ձորի մարզի Հերմոնի-0.02 հա, Սալլիի-0.02 հա, Արտաբույնքի-0.02 հա, Մարտիրոսի-0.02 հա, Կարմրաշենի-0.02 հա, Սարավանի-0.02 հա գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության և Վերնաշեն համայնքի-0.02 հա բնակավայրերի նշանակության տարածքների նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 11:22:05