Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
13.06.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ:
Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման և ճանապաճնարհների վերանորոգման աշխատանքների, ավարտական և միասնական քննությունների ընթացքը:
Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ենթակառույցների շինարարության և գործարկման հեռանկարների նպատակով նույն որոշման N1 հավելվածով սահմանված` ֆիզիկական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերի նկատմամբ, ըստ նույն որոշման N 2 հավելվածի հատակագծերի, բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց կատարվել է ծանուցում:
Մարզպետը հետաքրքրվեց մարզի դպրոցահասակ հատուկ կարգավիճակ ունեցող երեխաների ամառային հանգստի կազմակերպման նախապատրաստական աշխատատանքների ընթացքով և հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանին, համայնքների ղեկավարների հետ համատեղ, պատշաճորեն կազմակերպել մարզի նշված երեխաներին ամառային հանգստի ճամբարներ ուղարկելու հարցը:
Խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: