Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ խորագով սեմինար Վայոց ձորի մարզպետարանում
10.06.2016
Հունիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ <<Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ>> խորագիրը կրող ինտերակտիվ պարապմունքը:
Սեմինարի հիմնական թեմաները երկուսն էին. <<Կանայք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում. անհավասարության դրսևորումներ և հնարավորությունների ընդլայնում>> և <<Որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության ապահովում. ինչու է դա կարևոր>>: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի 6 համայնքերի կոպերատիվների, ինչպես նաև մարզում հասարակական գործունեությամբ զբաղվող ակտիվ կանայք: Դասընթացը վարում էին ծրագրի փորձագետներ՝ Թամարա Հովնաթանյանը և Լիլիթ Զաքարյանը:
Մինչ դասընթացը մարզպետարանի շենքի առաջին հարկում բացվել էր նույն թեմայով ցուցահանդես: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: