Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
30.05.2016

Այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը նշեց, որ վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության ապրիլի 28-ի թիվ 16 արձանագրային որոշման 29-րդ կետով ,,Շինարարության ոլորտի բարեփոխման ծրագրին հավանություն տալու մասին,, որոշման նախագիծը և ներկայացվել է նախագծի վերաբերյալ վարչությունում ձևավորված կարծիքը, ինչպես նաև ներկայացրեց մարզում ընթացող շինաշխատանքների կատարման ընթացքը:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, մարզի 31 միջնակարգ և 3 ավագ դպրոցներում կազմակերպվել են Վերջին զանգին նվիրված միջոցառումները, որոնք ընթացել են պատշաճ ու առանց միջադեպերի:
Մարզպետը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ նույն պատշաճությամբ կազմակերպել նաև Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներն ինչպես մարզկենտրոնում, նմանապեսև մարզի մյուս համայնքների կրթական հաստատություններում:
Խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: