Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

26.05.2016

 Սիրելի շրջանավարտներ:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական վերջին զանգի կապակցությամբ:
Այսօր տոն է ձեզ համար և առանձնահատուկ տոն է, քանզի դուք Անկախ Հայաստանի 25-ամյա հոբելյանական տարվա շրջանավարտներն եք, որն ավելի պարտավորեցնող է դեպի կյանքի առավել ինքնուրույն փուլ քայլ կատարելու և այդ փուլում՝ ավելի գիտակցորեն ու կազմակերպված անցնելու ետ դպրոցական կյանքի ձեր տարիները:
Սիրելիներս, արդեն դուք լիարժեքորեն ինքնուրույն եք տնօրինելու ձեր կյանքը, անցյալում թողնելով ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանեկության տարիների պատմությունը և դպրոցական կրթության անվերադարձ հեռացող ժամանակահատվածը: Այդ տարիներին ձեր երազանքները թևեր էին առնում ընտանիքում և ձևավորվում դպրոցում ձեր շուրջը պարուրված անկեղծ ու ջերմ մթնոլորտում:  Դուք գտնվում էիք ձեր հոգատար ծնողների և ուսուցիչների հոգածության ներքո:

Համոզված եմ, որ ձեր ընտանիքներից բխող ջերմությունը և սիրելի ուսուցիչների բարեմաղթանքներն ու խորհուրդները կօգնեն ձեզ, կյանքի գալիք ճանապարհը նույնպես անցնել արժանապատվորեն: Իսկ դպրոցում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ, դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել հետագայում ձեր ճանապարհին հանդիպած ցանկացած խնդիր:
Համոզված եմ նաև, որ մեր մարզի գալիք տարիների պատմությունը, զարգացման տեմպերը պայմանավորված են լինելու նաև ձեզանով: Ուստի ձեր ընտանիքի, դպրոցի, ծննդավայրի, մեր մարզի և մեր երկրի վաղվա օրվա բարօրության համար կարևոր է լինելու նաև ձեր ներդրումն ու, պատասխանատվությունը ստնանձնած գործի հանդեպ, ուր էլ որ դուք լինեք:
Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու և պատանեկությունից կյանքի երիտասարդական շրջան ոտք դնելու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ բարի երթ, խաղաղ երկինք և հաջողություններ հետագա ձեր բոլոր ձեռնարկումներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 11:22:05