Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

25.05.2016

 Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն նվիրված մարզի տարածքում անասնագլխաքանակի սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին և այլ մարզերից Վայոց ձորի մարզի համայնքային ենթակայությամբ հեռագնա ամառային արոտներ անասունների տեղափոխման հետ կապված հարցերին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Վայոց ձորի մարզային կենտրոնի անասնաբուժության գծով գլխավոր մասնագետը, <<ՀՀ անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճուղի տնօրենը, ինչպես նաև Կարմրաշեն և Հերհեր համայնքների ղեկավարները:
Քննարկվեցին մարզի տարածքում անասնագլխաքանակի սուր վարակիչ հիվանդությունների՝ սիբիրախտի, բրոցելյոզի և դաբաղի տարածումը կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը և արդյունքները: Կարևորվեց հարևան մարզերից Վայոց ձորի մարզի Կարմրաշեն և Հերհեր համայնքների ամառային արտագնա արոտներ անասունների տեղափոխման ընթացքում իրականացվող անասնագլխաքանակի սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ համայնքային անասնաբուժերի կողմից կատարվող աշխատանքները և համայնքների ղեկավարների կողմից իրականացվող վերահսկողությունը:
Խոսվեց նաև անասնաբուժական ծառայություններ մատուցելու հետ կապված դժվարությունների մասին:
Ամփոփելով խորհրդակցությունը, մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց լուրջ աշխատանքներ տանել մարզում անասնագլխաքանակի սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ և հորդորեց համայնքների ղեկավարներին՝ օգտվելով սահմանված կարգով իրենց վերապահված լիազորություններից՝ լիարժեքորեն իրականացնել հողերի վարձակալության պայմանագրերի կնքումն ու վարձավճարների հավաքագրումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 17:54:55