Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
23.05.2016

Ս/թ մայիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը խոսեց ,,Վերջին զանգ,,-ի, միասնական քննության անցկացման և դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին:
Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց զբաղվել սերմացուի և պարարտանյութերի ներկրման հետ կապված խնդիրներով, իսկ քաղաքաշինության վարչության պետին հանձնարարվեց՝ զբաղվել Ջերմուկ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների որակի ամենօրյա հսկողությամբ:
Խորհրդակցության ավարտին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները մարզպետ Հ. Սարգսյանի կողմից հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: