Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է մարզի թանգարաններ

23.05.2016

 Մայիսի 21-ին՝ ,,Թանգարանների գիշեր,, միջոցառման օրը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է մարզի թանգարաններ: Մարզպետին ուղեկցել են նրա տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Նախ եղել են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, ապա այցելել Վերնաշենի ,,Գլաձորի համալսարան,, պատմամշակութային արգելոց-թանգարան,,: Թանգարաններում նրանք ծանոթացել են թանգարանային նմուշներին և տեղեկացվել այնտեղ տարվող ամենօրյա աշխատանքների մասին:
1977 թվականից ի վեր մայիսի 18-ը պաշտոնապես նշվում է որպես Թանգարանների միջազգային օր, համախմբելով՝ աշխարհի 5 մայրցամաքների շուրջ 30 հազար թանգարանների: Իսկ մայիսի 18-ին հաջորդող կամ նախորդող ամենամոտ շաբաթ օրը կազմակերպվում է ,,Թանգարանների գիշեր,, համաեվրոպական միջոցառումը, որին Հայաստանը միացել է 2005թվականից: Միջոցառումների ամենամյա իրականացումը գտնվում է Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանու ներքո:
Յուրաքանչյուր տարի միջոցառումն ունենում է հատուկ թեմա: Այս տարի այն կրում էր ,,Թանգարանները և մշակութային լանդշաֆտները,, խորագիրը: Միջոցառմանը միացել են նաև 112 թանգարաններ Հայաստանի և Արցախի հանրապետություններից: Թանգարանային տոնի մի շարք միջոցառումներ նվիրվել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 17:54:55