Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
19.05.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Համահայկական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահե Հարությունյանին, աշխատանքային խմբով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության, ինչպես նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների պետերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց մարզում զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Բանախոսը ներկայացրեց, որ Համահայկական տեղեկատվական կենտրոնի կողմից նախապատրասվում է թողարկվել ,,Welcome to Armenia,, անվամբ գիդ-տարեգիրք, միտված՝ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը: Նախատեսվում է գիդ-տարեգրքի էջերում, ի թիվս Հայաստանի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաև մշակութային այլ արժեքների, զետեղել նաև հայկական ավանդական ուտեստները և խմիչքները նաև օտարերկրյա հյուրերին և զբոսաշրջիկներին հասնելի դարձնելու նպատակով կազմակերպվող փառատոներին վերաբերող տեղեկություններ, այդ թվում՝ նաև ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերվող փառատոների վերաբերյալ:
Մարզպետը նշեց, որ մարզում կազմակերպվում են գինու, մրգային օղու, ինձպես նաև մարզում արտադրվող բնամթերքների և գյուղմթերքների փառատոներ, որոնց մասին կարելի է հարուստ տեղեկություններ զետեղել: Իսկ պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների ու վանքերի առատությամբ Վայոց ձորի մարզը Հայաստանի Հանրապետությունում համարվում է եզակի հարստություն ունեցող մարզերից մեկը: Մարզպետ Հ. Սարգսյանն իր խոսքում կարևորեց զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում գիդ-տարեգրքի ստեղծման գաղափարը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց: