Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանձնաժողովի նիստ՝ Վայոց ձորի մարզպետարանում
18.05.2016
Այսօր՝ մայիսի 18-ին , Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի վիրուսային, մասնավորապես` արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման հանձնաժողովի նիստ, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և նրա տեղակալը, հանձնաժողովի անդամները և բուժ-հաստատությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Նիստի օրակարգում ընդգրկված էր ,,Եղեգնաձորի ԲԿ,, ՓԲԸ-ում և ,,Վայքի ԲՄ,, ՓԲԸ-ում արտաընդերային ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ներկա վիճակի և առաջիկա խնդիրների մասին
հարցը:
Հարցի ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության ,,Հիվանդությունների վերահսկան և կանխարգելման ազգային կենտրոն,, ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Ենոք Շիրինյանը: Բանախոսը ներկայացրեց վիրուսային հեպատիտով վարակվելու դեմ ,,Եղեգնաձորի ԲԿ,, ՓԲԸ-ում և ,,Վայքի ԲՄ,, ՓԲԸ-ում իրականցվող աշխատանքները, նշեց, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դրսևորել այդ աշխատանքներին, առանձնապես՝ բուժ-հաստատությունների ռիսկային բաժանմունքների գործունեության ընթացքում:Նա ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ աշխարհում վիրուսային հեպատիտով վարվածության և մահացության վերաբերյալ:
Մարզպետը հետաքրքրվեց՝ արդյոք բուժհաստատությունների ռիսկային բաժանմունքներում աշխատող բոլոր բուժ-աշխատաողներն են տիրապետում համապատասխան գիտելիքներին: Ի պատասխան հարցի, բանախոսը նշեց, որ այդ նպատակով իրականացվում են վերապատրաստումներ, թեև դեռ շատ անելիքներ կան:
Ամփոփելով նիստի աշխատանքները, մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց բուժ-հաստատությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ վիրուսային հեպատիտով վարակվելու դեմ իրականացվող աշխատանքներում լինել խիստ հետևողական: