Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ
17.05.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1. 2015-2016 ուսումնական տարվա ամփոփում և <<Վերջին դասի>>, <<Վերջին զանգի>> նախապատրաստական աշխատանքների կազմակերպում:
2.Պետական ավարտական և միասնական քննությունների կազմակերպում:
3.Dsaran.am կրթական ծրագրի աշխատանքների ամփոփում:
4.ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի նախապատրաստում:
5.Կայուն դպրոցական սննդի կազմակերպում:
6. ՀՀ վարչապետի հանձնարարականը դպրոցների ազատ ֆինանսական միջոցների տնօրինման վերաբերյալ:
7.Հայտարարություններ.
Խորհրդակցության բացման խոսքում մարզպետ Հարություն Սարգսյանը դպրոցների տնօրեններին հանձնարարեց դպրոցներում կազմակերպվելիք վերջին զանգի արարողություններն ավարտել վերջին դասով և բացառել մարզի դպրոցներում դրամահավաքությունը:
Առաջին չորս հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Կայուն դպրոցական սննդի կազմակերպման թեմայի շուրջ զեկուցումով հանդես եկավ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Դպրոցների ազատ ֆինանսական միջոցների տնօրինման վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը:
Հայտարարություններով հանդես եկան կրթության,մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Հուսիկ Հարությունյան և ՄՓՎ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ ՓԾ մայոր Հակոբ Սարգսյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Հարություն Սարգսյանը դպրոցների տնօրեններին կանխավ շնորհավորեց ուսումնական տարվա ավարտի և վերջին զանգի կապակցությամբ և մաղթեց խաղաղ վերջին զանգ: Մարզպետը դպրոցների տնօրեններին խնդրեց մարզի բոլոր շրջանավարտներին իր և մարզպետարանի կոլեկտիվի անունից փոխանցել ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: