Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների 2016 թվականի մայիս ամսվա ընդունելությունը
17.05.2016
2016 թվականի մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 93 քաղաքացի, ընդունելության էին եկել 98-ը: Ընդունելության եկած 91 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր հոսանքի անկանոն մատակարարման, 2 քաղաքացի՝ տան վթարայնության, 4 քաղաքացի՝ աչքի վիրահատման հարցով:
Հոսանքի անկանոն մատակարարման և տան վթարայնության հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծումը գտնելու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին: Իսկ աչքի վիրահատման խնդրով դիմած քաղաքացիներին մարզպետն ասաց, որ առաջիկայում <<Լույս հայի աչքերին>> առողջապահական կազմակերպությունն այցելելու է Վայոց ձորի մարզ, որի ընթացքում բժշկական օգնություն կստանան նաև նրանք: