Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

16.05.2016

  Ս/թ մայիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ շարունակվում են մարզում միասնական քննությունների անցկացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքները: Վարչության պետը նշեց նաև, որ նախատեսվում է մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն, որի ժամանակ կքննարկվեն վերջին զանգի և վերջին դասի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանին՝ ներկայացնել մարզի ՓՄՁ ոլորտում 2016 թվականին դրամաշնորհ ստացած ձեռնարկությունների ցանկը, որպեսզի համայնքներ այցելությունների ընթացքում այցելություն կատարեն նաև այդ ձեռնարկություններ և ծանոթանան դրամաշնորհի գումարով իրականացվող աշխատանքների ընթացին և սպասվելիք արդյունքներին: Իսկ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց կազմակերպել շախմատի մարզային մրցաշար, նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությանը հանձնարարվեց զբաղվել հողային հաշվեկշռի ճշգրտման հետ կապված խնդիրներով:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանի կողմից հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 12:59:51