Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

10.05.2016

Ս/թ մայիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստորաբաժանումները:
Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը տեղեկացրեց, որ դպրոցական շենքների սեյսմիկ անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում շուրջ 45 դպրոցական շենքների սեյսմիկ իրավիճակի մասին տվյալներն արդեն ամբողջացվել և փոխանցվել են համապատասխան կառույցներին: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում ՀՀ Նախագահի մրցանակի համար նախադպրոցական հաստատությունների մրցույթի մարզային փուլի կազմակերպման և մարզում միասնական քննության անցկացման ուղղությամբ:
Մարզպետը հանձնարարեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանին՝ ներկայացնել մարզի ՓՄՁ ոլորտում 2015 թվականին իրականացված և 2016 թվականին իրականացվող և սպասվելիք ծրագրերը: Իսկ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ զբաղվել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտից Մարտիրոսի միջնակարգ դպրոց տեղափոխված աշակերտի կրթության կազմակերպման հետ կապված փաստաթղթային որոշ խնդիրների լուծմամբ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանն ու Հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը հանձնարարություն ստացան ՝ աշխատանքներ տանել Արարատյան դաշտավայրից մարզի համայնքների արոտավայրեր տեղափոխված ոչխարի հոտերի տերերի հետ, ճշտել կենդանիների առողջական վիճակի մասին տեղեկատվության առկայությունն ու դրանց ճշմարտացիությունը, ինչպես նաև զբաղվել մարզի համայնքների ղեկավարների հետ, վարձավճարի պայմանագրեր կնքելու խնդիրներով:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 12:59:51