Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորիցիների հիշատակին
09.05.2016
Այսօր Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի սպայական և զինվորական ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնատար անձանց, ՏԻ և ՀԳ տարածքային մարմինների ղեկավարների, կրթական, մշակութային և արդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչների և Եղեգնաձորի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ պսակադրություն, Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատարամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղիկներ խոնարհելու Արցախում նահատակված և երկրի սահմաններում զոհված եղեգնաձորցի քաջորդիների հիշատակին: Երթն ավարտվեց Հայրենական մեծ պատերազմի հերոս Վահիկ Լևոնյանի հուշարձանին պսակադրությամբ:
Հիշատակի երթը մեր ժողովրդի խաղաղ կեցությունն ապահովելու համար տրվող երդման յուրահատուկ մի դրսևորում էր, ուղղված խաղաղության համար զոհված մեր հայրերին և եղբայրներին: