Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են մարզի համայնքներ ՀՀ Վայոց ձորի մարզպետի այցերը

04.05.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Գետափ և Արփի համայնքներ, հանդիպել համայքների ղեկավարներ Գագիկ Ալոյանին (Գետափ) և Գրիգոր Գրիգորյանին (Արփի): Համայնքապետարաններում կազմակերպվել են մարզպետ Հարություն Սարգսյանի հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչների հետ: Հանդիպումներում մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրել է 2016 թվականին մարզում կատարած աշխատանքները: Արփի համայնքում մարզպետը խոսել է տեղեկան տուրքերի հավաքագրման ցածր ցուցանիշերի մասին և հորդորել համայնքի ղեկավարին և նրա աշխատակազմին ՝ լրջորեն զբաղվել հարկերի հավաքագրման աշխատանքներով: Իսկ հանդիպման մասնակիցներն էլ իրենց հերթին մարզպետի առջև բարձրացրել են գյուղի մանկապարտեզի ևս մեկ խմբասենյակի վերանորոգման հարցը և առանձնատների գազաֆիկացման հետ կապված խնդիրները:
Գետափում բնակիչներին հուզող հարցերը վերաբերել են մատակարարվող խմելու ջրի որակին, դպրոցի հիմնանորոգմանը և ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը: Գետափում նույնպես խոսվել է առանձնատների գազաֆիկացման հետ կապված խնդիրների մասին:
Գետափ և Արփի համայնքներում ևս մարզպետը հետաքրքրվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 14:32:48