Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել Գլաձոր և Վերնաշեն համայնքներ
03.05.2016
Մայիսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Գլաձոր և Վերնաշեն համայնքներ: Համայնքապետարաններում մարզպետ Հարություն Սարգսյանին ընդունել են համայնքների ղեկավարները, համապատասխանաբար՝ Անդրանիկ Մարտիրոսյանը և Միքայել Բաղդասարյանը, որոնք կազմակերպել էին մարզպետի հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչների հետ: Հանդիպումներում մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրել է 2016 թվականին մարզում կատարած աշխատանքները:
Հանդիպումների ընթացքում բարձրացվել են բնակիչներին հուզող մի շարք հարցեր: Գլաձորում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել է դպրոցի և մշակույթի տան վերանորոգնման, գյուղի երկու փողոցի գազաֆիկացման, հակակարկտային կայանի կառուցման հարցերը, իսկ Վերնաշենում՝ մանկապարտեզի, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման, հանդամիջյան ճանապարհների բարեկարգման, գյուղտեխնիկայի ձեռք բերման հարցերը: Վերնաշենում բարձրաձայնվել է նաև շուրջ 450 հա անջրդի վարելահողերը ջրով ապահովելու նպատակով ոռոգելի ջրի լրացուցիչ խողովակաշար անցկացնելու խնդիրը:
Համայնքներում մարզպետը ծանոթացել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: