Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

02.05.2016

 Մայիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ստորաբաժանումների կողմից նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը ներկայացրեց, որ մարզի ցածրադիր գոտիներում ավարտվել են գարնանացանի աշխատանքները, իսկ բարձրադիր գոտում դեռևս շարունակվում են:
Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը տեղեկություն ներկայացրեց մարզի տարածքում իրականացվող և մեկնարկող շինարարական աշխատանքների մասին և նշեց, որ դպրոցական շենքների սեյսմիկ անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում շուրջ 33 դպրոցական շենքների սեյսմիկ իրավիճակի մասին տվյալներն արդեն փոխանցվել են համապատասխան կառույցներին, իսկ 12 շենքերի մասին տեղեկանքները կազմման փուլում են և առաջիկա օրերին այդ տվյալները նույնպես կներկայացվեն: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ ավարտվել է ,,Պատանի մաթեմատիկոս,, մրցույթի մարզային փուլը, որին մասնակցել են մարզի հանրակրթական հաստատությունների 5-6-7-րդ դասարաններում սովորող մաթեմատիկական գիտելիքներով աչքի ընկած 20 աշակերտներ: Վարչության պետը ներկայացրեց, որ 19.04.2011թ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզերի միջև ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակում մայիսի 5-6-ը Ջերմուկ քաղաքում կհյուրընկալվեն ՌԴ 17 հոգանոց պատվիրակության անդամները, քաղաքի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի հետ բարեկամական կապերի հաստատման նպատակով:
Մարզպետը հանձնարարեց վարչության պետին և մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանին՝ զբաղվել հյուրերի ընդունելության նախապատրաստական աշխատանքներով:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 14:32:48