Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուշ-միջոցառում` <<Ծիածան>> մանկապատանեկան ուսումնական կենտրոնում
29.04.2016
Այսօր ,,Ծիածան,, մանկապատանեկան ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ և երեխաներ:
Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղթոքով: Միջոցառման ընթացքում մանուկների շուրթերից հնչում էին հայ ազգի ողբերգալի էջերից մեկի՝ Մեծ եղեռնի մասին պատմող նյութեր, բանաստեղծություններ, ներկայացվեց նաև փոքրիկ բեմադրություն: Մանուկները մեծ խանդավառությամբ միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին ազգային պարեր:
Ապրիլյան իրադարձությունները մեզ բոլորիս ապացուցեցին, որ հայի գենետիկ կոդում հայրենասիրությունը ամուր արմատներ ունի: Մանկապարտեզից և դպրոցից պետք է սկսվի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որպեսզի մենք ունենք գրագետ, ֆիզիկապես կոփված զինվորներ, սերունդ, որին պետք է թողնենք ազատ, անկախ և հզոր հայրենիք: