Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ
29.04.2016
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Հայ ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է տածում աշխատանքի և աշխատավոր մարդու նկատմամբ: Դարեր շարունակ հայ ազգը իր քրտնաջան աշխատանքով, արարելու և ստեղծելու մեծագույն վարպետությամբ կերտել և շենացրել է մեր հայրենիքը: Մեզանում աշխատասեր և աշխատող մարդը հարգվում և մեծարվում է: Այս տոնը այն մարդկանց համար է, ովքեր լավ գիտեն աշխատանքի գինը, ովքեր սեփական ձեռքերով են կառուցում իրենց հայրենի տունը՝ սերունդների համար ստեղծելով հզոր հայրենիք և լուսավոր ապագա:
Սիրելի հայրենակիցներ, ապրիլյան այս ծանր օրերից հետո գալիս են մայիսյան հաղթական և պայծառ օրեր: Հայ ազգը իր աշխատասիրության և միասնականության շնորհիվ հաղթահարում է իր առջև ծառացած յուրաքանչյուր փորձություն և դժվարություն:
Հարգելի աշխատավորներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ մայիսմեկյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցիկ կյանք և լիություն՝ հանուն մեր երկրի զարգացման և առաջընթացի: