Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը
29.04.2016
Այսօր՝ ապրիլի 29-ին, տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթական նիստը: Նիստը նախագահում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Մալիշկա, Աղնձաջոր, Թառաթումբ, Ագարակաձոր, Արին, Գնդեվազ և Սարավան գյուղական համայնքնեերի վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունները փոխելու հողաշինական գործը:
Նշված հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում, համաձայն հանձնաժողովի անդամների հիմնավորման: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները: