Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սատարենք մեր բանակին
29.04.2016
Ապրիլի 28-ին Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ <<Սատարենք մեր բանակին>> խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, արվեստասեր վայոցձորցիներ: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 101ամյակին, Արցախում զոհված հերոս հայորդիներին: Համերգի սկիզբը տրվեց Տերունական աղոթքով և Արցախում զոհված մարտիկների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ:
Համերգի ժամանակ ելույթ ունեցան Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բազմաշնորհ և տաղանդավոր երեխաներ և երիտասարդներ, անհատ կատարողներ, պարային խմբեր, երգչախմբեր:
Նայելով բեմում ելույթ ունեցող հայորդիներին, զգալով և տեսնելով երեխաների հուզմունքը, հպարտ կեցվածքը և վստահությունը, համոզվում ես, որ ապագան մերն է՝ հայինը, որ վաղվա օրը լինելու է պայծառ ու լուսավոր:
Հարկ է նշել, որ բարեգործական համերգի ողջ հասույթը տրվելու է Հայոց բանակին: