Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
25.04.2016
Ապրիլի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Մարզպետի խորհրդական Վ. Ասլանյանը հաղորդեց ապրիլի 18-21-ը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում կայացած <<Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ>> 4-րդ համաժողովի աշխատանքային խմբի աշխատանքների մասին, որի ընթացքում քննարկվել են ՌԴ և ՀՀ մարզերի միջև տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մարզպետ Հ. Սարգսյանը Վ. Ասլանյանին հանձնարարեց հետևել համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվեցին ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կողմից ներկայացվեցին ,,Լավագույն տնօրեն,, , ,,Լավագույն ուսուցիչ,, և ,,Լավագույն դաստիարակ,, մրցույթների նախապատրաստական աշխատանքները և դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացքը:
Քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյանը ներկայացրեց դպրոցական շենքների սեյսմիկ անվտանգության միջոցառումների կտարման ընթացքը: Ա. Հովսեփյանին հանձնարարվեց զբաղվել Ջերմուկ քաղաքի ճեմուղու կառուցման աշխատանքներով և շաբաթվա ընթացքում վերսկսկել շինարարական աշխատանքները:
Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հ. Կարապետյանին հանձնարարեց զբաղվել ՀՀ Նախագահի կողմից՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած հանդիպման ընթացքում տրված հանձնարարականների կատարման մասին տեղեկատվության ներկայացման գործով:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: