Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
18.04.2016
Ապրիլի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Մինչ խորհրդակցությունը մարզպետը ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Ն. Սիմոնյանին շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավարի ապրիլի 17-ին կայացած ընտրություններն առանց խախտումների և կազմակերպված ձևով իրականացնելու համար:
Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ, ներկայացվեցին ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները:
Մարզպետն աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց հետևել սերմացուի, պարարտանյութերի և դիզվառելիքի վճարունակ պահանջարկի հավաքագրման և բաշխման աշխատանքներին, ինչպես նաև զբաղվել ,,Եղեգնաձոր ՋՕ,, ընկերությունում իրականացվող աշխատանքներով, շահառուներին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել ոռոգման ջրով:
Մարզպետ Հ. Սարգսյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց հետևողական աշխատանք տանել դպրոցների առարկայական օլիմպիադաների անցկացման գործում, զբաղվել ,,Լավագույն տնօրեն,, , ,,Լավագույն ուսուցիչ,, և ,,Լավագույն դաստիարակ,, մրցույթների պատշաճ անցկացմանը: Քաղաքաշինության վարչության պետին հանձնարարվեց հետևել դպրոցական շենքերի սեյսմիկ անվտանգության միջոցառումների ընթացքին:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: