Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մարզի մի խումբ համայնքապետերի հետ ապրիլի 9-ին մեկնել էր Արցախ

11.04.2016

 Երկար ժամանակ է, ինչ ՀՀ Վայոց ձորի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանը համագործակցում են կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում: Հաշվի առնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզի մի խումբ համայնքապետերի հետ միասին ապրիլի 9-ին մեկնել են Արցախ: Պատվիրակությունը Քաշաթաղի սահմանները պաշտպանող ազատամարտիկների համար իր հետ տարել էր առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ :
Քաշաթաղի շրջանի վարչկազմի ղեկավար Սուրկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել այցի և տրամադրած օգնության համար:
ՀՀ Վայոց ձորի մարզպետը շարունակելով իր այցը Արցախում, այցելե է վայոցձորցի երկրապահ կամավորականներին՝  նրանց նույնպես տրամադրելով օգնություն սննդի և առաջին անհրաժեշության պարագների տեսքով: Վայոց ձորի մարզից մեկնած 150-ից ավելի կամավորականներ այս պահին աջակցում և սատար են կանգնում Արցախի սահմաններն անառիկ պահող դիրքապահներին:
Հ. Սարգսյանը հանիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ հայտելով Արցախի ժողովրդին ամեն կերպ աջակցելու իր պատրաստկամությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28