Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մարզի մի խումբ համայնքապետերի հետ ապրիլի 9-ին մեկնել էր Արցախ
11.04.2016
Երկար ժամանակ է, ինչ ՀՀ Վայոց ձորի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանը համագործակցում են կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում: Հաշվի առնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզի մի խումբ համայնքապետերի հետ միասին ապրիլի 9-ին մեկնել են Արցախ: Պատվիրակությունը Քաշաթաղի սահմանները պաշտպանող ազատամարտիկների համար իր հետ տարել էր առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ :
Քաշաթաղի շրջանի վարչկազմի ղեկավար Սուրկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել այցի և տրամադրած օգնության համար:
ՀՀ Վայոց ձորի մարզպետը շարունակելով իր այցը Արցախում, այցելե է վայոցձորցի երկրապահ կամավորականներին՝ նրանց նույնպես տրամադրելով օգնություն սննդի և առաջին անհրաժեշության պարագների տեսքով: Վայոց ձորի մարզից մեկնած 150-ից ավելի կամավորականներ այս պահին աջակցում և սատար են կանգնում Արցախի սահմաններն անառիկ պահող դիրքապահներին:
Հ. Սարգսյանը հանիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ հայտելով Արցախի ժողովրդին ամեն կերպ աջակցելու իր պատրաստկամությունը: