Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը Վայոց ձորի մարզպետի մոտ
11.04.2016
Այսօր, ապրիլի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Մինչ խորհրդակցությունը մարզպետը տեղեկություն հաղորդեց շաբաթ և կիրակի օրերին Արցախի Հանրապետություն կատարած այցի վերաբերյալ:
Այնուհետև աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները:
Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին՝ տեղեկություն ներկայացնել մարզի տարածքում իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների ընթացքի և կատարված աշխատանքների որակի մասին, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց տեղեկանք կազմել, հողօգտագործողներին պետական աջակցության ջրջանակներում, մարզ ներկրած գարնանացան սերմացուի և պարարտանյութի տեսականու ու քանակի մասին, ինչպես նաև ներկայացնել բաշխման ցուցակներն ու գրաֆիկը:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: