Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2016

Սիրելի տիկնայք, մայրեր ու քույրեր.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին ցանկանում եմ, որ քրիստոնեական սիրով պարուրված լինեն Ձեր ընտանիքները։
Դարեր ի վեր ազգապահպանության, ազգային արժեհամակարգի ձևավորման հենասյուներից մեկը հայ մայրն է եղել: Հայոց մայրերն են պահպանել ազգային հոգեկերտվածքը և, ձևավորած հայկական ուրույն դիմագիծը փոխանցելով իրենց զավակներին, դարձել են սերունդներին կապող ոսկե օղակը:
Սիրելի մայրեր, անհերքելի է այն փաստը, որ սերունդների հայեցի դաստիարակությունը, նրանց հոգիներում ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորումը, որ ամենքիս գործն է, մեծապես Դուք եք կրում Ձեր քնքնուշ ուսերին:
Մոր կերպարը հայ ընտանիքում մշտապես եղել է սիրո ու պաշտամունքի արժանի: Այսօր էլ Ձեր զավակները կրկին հաստատում են, որ պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց սուրբ մայրերին, սիրելի քույրերին ու դուստրերին, թշնամու յուրաքանչուր ոտնձգությունից:
Սիրելիներս, թեև այս տոնը ևս մի հաճելի առիթ է միայն սիրո, մեծարանքի ու գնահատանքի խոսքեր հղելու Ձեզ, սակայն թույլ տվեք այս պահին Ձեզ մաղթել առաջին հերթին խաղաղություն ու կրկին խաղաղություն: Թող Ձեր աչքերը երբեք չթացվեն և իրենց պայծառ լույսով փարոս դառնան Ձեր զավակների ճանապարհներին, իսկ Ձեր անսպառ սերը նրանց  անվտանգ ուղեկցի հայրենական տուն:

Թանկագին մայրեր, մաղթում եմ, որ միշտ մնաք հայուհու առաքինի կերպարի մեջ, որը բոլորիս հպարտությունն է:
Թող առողջությունը, սերն ու ընտանեկան գորովանքն անպակաս լինեն ձեզանից:
Կրկին շնորհավորելով Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ երջանկություն, ընտանեկան ջերմություն, անամպ երկինք ու խաղաղ կեցություն: Միշտ վայելեք զեր զավակներին ողջ ու առողջ տեսնելու բերկրանքը:

Իմ խոնարհումը՝  հերոսներ ծնած ու դաստիարակած հայոց մայրերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03