Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում շարունակվում է Հայաստանում երիտասարդների ներգրավվածության ծրագիրը
02.04.2016
Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի շարիչ ուժն է և զարգացման խթանը: Երիտասարդությանը հատուկ է լավատեսությունը: Հենց այս շրջանում է, որ մարդը սկսում է իրականացնել իր կյանքի մտահղացումները, լեցուն է ուժով և էներգիայով, իր նպատակներն իրագործելու ցանկությամբ։ Երիտասարդության տարիքում առավել հասանելի են մասնագիտական գործունեության ամենաբարդ տեսակները, առավել ամբողջական և ինտենսիվ է ընթանում շփումը, առավել հեշտ են հաստատվում և զարգանում ընկերական հարաբերությունները։
Հաշվի առնելով այս գործոնները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ, Հայաստանի 5 մարզերի 30 սահմանամերձ համայնքներում շարունակում է իրականացնել ,,Հայաստանում երիտասարդների իներգրավվածության խթանման,, ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ծրագրում ընդգրկված են Շիրակ, Տավուշ, Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերը:
,,Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման,, ծրագրի իրականացման ընթացքը քննարկվեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստի ժամանակ: Ծրագրի իրականացման մանրամասներին տեղեկանալու համար, նիստի ավարտից հետո, զրուցեցինք ,,Հայաստանում երիտասարդներ իներգրավվածության խթանման,, ծրագրի Վայոց ձորի մարզային համակարգող Հասմիկ Մարգարյանի հետ: Նշենք, որ ծրագիը մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին:
,,Վայոց ձորի մարզում ծրագրին մասնակցում են 6 սահմանամերձ համայնքեր` Մարտիրոս, Արենի, Խաչիկ, Չիվա, Ելփին և Ռինդ: Մեր շահառուները նշված համայնքերի 15-30 տարեկան երիտասարդներներ են: Ծրագրի շրջանակներում փորձում ենք խթանել սահմանամերձ մարզերում երիտասարդների մասնակցությունն իրենց համայնքի սոցիալ-տնտեսական կյանքում: Աշխատում ենք երիտասարդների համար ստեղծել հարթակ, որպեսզի նրանք հենց իրենց համայնքների զարգացման գործընթացներում առավել նշանակալի դերակատարություն ունենան, հանդես գան նախաձեռնություններով, առաջարկություններով և զարգացման ծրագրերով: Ծրագրի շրջանակներում մենք ապահովում ենք ներկայացված ծրագրերի և առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորում>>,- նշեց Հ. Մարգարյանը:
Երիտասարդ տարիքում մարդը հաստատում է իր ինքնությունը աշխատանքում, ձեռք բերում մասնագիտական վարպետություն։ Այդ տարիքում ավարտվում է մասնագիտական նախապատրաստությունը, որի ժամկետները ներկայում չափազանց ընդլայնվել են՝ կապված գիտատեխնիկական առաջընթացի հետ։ Երիտասարդը առավելագույնս աշխատունակ է, դիմացկուն՝ ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության նկատմամբ, առավել ընդունակ է ինտելեկտուալ գործունեության բարդ ձևերի յուրացման մեջ։ Երիտասարդ տարիքում հեշտ են ձեռք բերվում ընտրված մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, զարգանում են պահանջվող անձնային և ֆունկցոնալ որակները։
Հ. Մարգարյանի հետ ունեցած զրույցից պարզ դարձավ, որ ծրագրի իրականացման ընթացքում, հաշվի առնելով երիտասարդության հատուկ կարիքները, առաջին փուլում ձևավորվել են երիտասարդների քննարկման խմբեր և իրականացվել են առաջնորդության դասընթացներ, որոնց մասնակցել են մարզի 90 երիտասարդներ:
Երկրորդ փուլում կազմակերպվել են երիտասարդության համար գործարար հմտությունների և մարզային աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով դասընթացներ, աշխատանքի տոնավաճառ, ինչպես նաև երիտասարդական համաժողով: Մարզում իրականացվել են մատնահարդարման և դիրմահարդարման, վարսահարդարման, դերձակության և հաշվապահական դասընթացներ, որին մասնակցել են մարզի 54 երիտասարդներ: Ծրագիրն ունեցել է 144 շահառու երիտասարդ:
Ծրագրի երրորդ փուլում յուրաքանչյուր համայնքում իրականացվել են 2 սպորտային և 3 մշակութային միջոցառում` ընդամենը՝ 18 միջոցառում: Միջոցառումները կազմակերպվել են ծրագրի իրականացման ընթացքում ստեղծված ակտիվ կամավորական երիտասարդական խմբերի կողմից:
Ներկայիս փուլում, բոլոր շահառու համայնքներում, իրականացվում են 2 000 000 ՀՀ դրամ արժողությամբ դրամաշնորհային ծրագրեր: Դրամաշնորհային բոլոր ծրագրերը մշակվել և ներկայացվել են շահառու համայնքների ակտիվ երիտասարդները: Ծրագրերի մշակման ընթացքում գնահատվել և հաշվի են առնվել տվյալ համայնքի կարիքները: Դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում համայնքները ձեռք են բերել սպորտային գույք, մանկական սպորտային կոմպլեքսներ, ճոճանակներ, նստարաններ, աղբամաններ, ինչպես նաև ուղևորություններ դեպի Հայաստանի տարբեր պատմամշակութային տեսարժան վայրեր:
<<Ուրախալի է տեսնել, որ մենք մեր փոքր ներդումն ու լուման ունենք մեր մարզի համայնքների զարգացման գործում: Դրամաշնորհային ծրագերի իրականացման արդյունքում շահառու համայնքներում բացվել են խաղահրապարակներ, մարզադահլիճներն ունեն անհրաժեշտ սպորտային գույք, իսկ Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր ուղևորությունները երիտասարդներին հնարավորություն կտան ծանոթանալու մեր երկրի պատմական գանձերին: Ծրագրի շրջանակներում իրականացվել են բիզնեսի դասընթացներ, որոնց ավարտից հետո երիտասարդները դիմել են փոքր բիզնեսի զարգացման դրամաշնորհային ծրագրին, որը ևս առաջիկայում կիրականացվի նշված սահմանամերձ համայնքներում>>,- նշեց Հ. Մարգարյանը: