Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
31.03.2016
2016 թվականի մարտի 31-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով << Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց>>,<<Վայքի քաղաքային վարժարան>>,<<Չիվայի միջնակարգ դպրոց>>, <<Սալլիի հիմնական դպրոց>>,<<Ելփինի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը Նարինե Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.ՊՈԱԿ-ների տնօրեններին` հաստատված նախահաշիվներով նախատեսված գումարները ծախսել ամբողջությամբ: Աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները սեղմ ժամկետներում վերացնել և 1ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ:
3.Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը` տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքներում տեղ գտած անճշտությունների մասով ներկայացնել պարզաբանում, որոնց արդյունքում ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսումներ են իրականացվել:
4.Սահմանված կարգով իր աշխատանքային պարտականությունները չկատարելու, ֆինանսական բնույթի խախտումներ թույլ տալու, ներքին վերահսկողություն չիրականացնելու համար <<Չիվայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ:
5.Հաշվետվությունները և հաշվապահական հաշվե¬կշիռը ոչ արժանահավատ կազմելու, հաշվարկված աշխատավարձից ավել վճարում կատարելու, սահմանված ժամկետներում ՀՀ պետական բյուջեյի նկատմամբ հարկային պարտավորությունները, առկա դրամական միջոցների պայմաններում, չկատարելու համար <<Չիվայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հաշվապահի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ: