Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
29.03.2016
Մարտի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Մարզպետ Հ. Սարգսյանը մինչ խորհրդակցությունը շնորհավորեց Շահեն Վարդանյանին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները:
Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ կազմակերպել մարզի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական գործունեության քննարկում, ֆինանսական մուտքերի և ծախսերի ճշգրիտ համապատասխանության նպատակով, միտված՝ համակարգի ֆինանսական առողջացմանը:
Քննարկվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող հարցեր:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: