Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Սերս համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը
21.03.2016
Մարտի 18-ին տեղի է ունեցել Սերս համայնքի ղեկավար Տիգրան Մալխասյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարները և համայնքի ակտիվ բնակիչներ:
Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքները և խոսվել է 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Համայնքապետի 2015 թվականի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար: