Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը
18.03.2016
Մարտի 18-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, երիտասարդական խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանը:
Նիստին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, երիտասարդական խորհրդի ադամները, Եղեգնաձոր և Վայք քաղաքների զբաղվածության կենտրոնների տնօրենները, Վայոց ձորի մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ և ներկայաչուցիչներ:
Նիստի ընթացքում մարզային զբաղվածության կենտրոնների տնօրենները ներկայացրեցին երիտասարդներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետական ծրագրերում ներառելու և զբաղվածության խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քննարկվեցին նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունների հիմնախնդիրները, կազմակերպությունների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները: Նիստին ներկա գտնվող ՀԿ-ների ներկայացուցիչները խոսեցին նաև առկա խոչընդոտների, դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց <<Լավագույն մարզական ընտանիք>> և <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթների նախապատրաստական աշխատանքները:
Նիստի օրակարգային վերջին հարցը ներկայացրեց ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը, որը վերաբերում էր Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի ընթացիկ աշխատանքներին:
Ամփոփելով նիստը մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ երիտասարդներին աջակցելու և առկա խնդիրները լուծելու համար կարևոր է համակարգային մոտեցումը, մարզային իշխանությունների, պետական տարբեր հաստատությունների, հասարակական կազմակերպությունների համագործակցությունը և համատեղ արդյունավետ աշխատանքը: