Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքի ղեկավարի տարեկան գործունեության հաշվետվություն Չիվա համայնքում
17.03.2016
Չիվա համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանը մարտի 16-ին հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, գյ համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարները և համայնքի բնակիչներ:
Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքները:
Ներկայացվել է նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Համայնքապետի 2015 թվականի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար: