Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Ելփին համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը
17.03.2016
Ս/թ մարտի 15-ին Ելփին համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանը հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, ավագանու անդամները, ՀՕԱԿ-ների ղեկավարները և համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը: Համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար: