Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Խաչիկ համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը
15.03.2016

Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը ս/թ մարտի 15-ին հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը, գյուղապետարանի աշխատակազմի աշխատակիցները, ավագանու անդամները, ՀՕԱԿ-ների ղեկավարները և համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար: