Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

14.03.2016

  Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, խորհրդականի և ստորաբաժանումների պետերի:
Նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նույն շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկան աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Ներկայացվեց նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում ստորաբաժանումների կողմից կատարվելիք աշխատանքները:
Մարզպետին զեկուցվեց, որ շարունակվում է մարզի հողօգտագործողներին պետական ծրագրերով օժանդակության շրջանակում ներմուցված պարարտանյութերի և սերմացուների ստացման և բաշխման գործընթացը, տեղեկացվեց թե մարզի տարածքի որ գոտիներում է ընթանում գարնան գյուղատնտեսական աշխատանքներ՝ գարնանացան և այգիների էտում: Աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկացրեց, որ մարզում ավարտվել է դպրոցական առարկայական օլիմպիադան և մարզային փուլի արդյունքների համաձայն 62 աշակերտներ ստացել են օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք:
Մարզպետ Հ. Սարգյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին՝ օգնել համայնքների աշխատակազմերին, համայնքապետի և ավագանու կողմից ընդունած որոշումները ՀՀ գործող օրենքներին համապատասխանեցնելու գործում:
Վերջում մարզի ղեկավարը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:08:26