Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղավնաձոր համայնքի ղեկավարը հանդես է եկել 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությամբ
12.03.2016
Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը ս/թ մարտի 9-ին հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, գյուղապետարանի աշխատակազմի աշխատակիցները, ավագանու անդամները, ՀՕԱԿ-ների ղեկավարները և համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հասվետվությունը և 2015 թվականին կատարված աշխատանքները:
Խոսվել է նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար: