Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց Ագարակաձոր համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը
04.03.2016
Մարտի 4-ին տեղի է ունեցել Ագարակաձոր համայնքի ղեկավար Պարգև Միրզոյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությունը: Այն ներկայացրել է գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գեղանուշ Սաֆարյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ:
Խոսվել է նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար: