Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Եղեգնաձորի քաղաքապետի 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը

03.03.2016

 Մարտի 3-ին Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի հանրային հաշվետվությունը:
Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքները ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը: Ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսիստ Աշոտ Հարությունյանը: Ներկաները բարձրացրին քաղաքի Չալաբյան փողոցի վերանորոգման, կեղտաջրերի մաքրման սեպտիկական հորի կառուցման հարցերը:
Ավագանին քաղաքապետի մեկ տարվա գործունեությունը գնահատեց բավարար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53