Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի քաղաքապետի 2015 թվականի գործունեության վերաբերյալ ներկայացվեց հանրային հաշվետվություն
01.03.2016
Մարտի 1-ին մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի Վայք քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Արագած Սաղաթելյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվությունը:
Ներկայացվեց քաղաքապետարանի 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին:
Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Բարձրացվեցին համայնքային կյանքին վերաբերող հարցեր, որոնց մի մասը կընդգրկվի քաղաքապետարանի կողմից 2016 թվականին իրականացվելիք ծրագրերում:
Ավագանին բաց քվեարկությամբ բավարար գնահատեց քաղաքապետի տարեկան գործունեությունը: