Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
29.02.2016
Փետրվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը:
Մարզպետին զեկուցվեց մարզի տարածքում սկսվող գարնան գյուղատնտեսական աշխատանքների վիճակի և մարզում ընթացող դպրոցական առարկայական օլիմպիադայի ընթացքի մասին:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստացան համապատասխան հանձնարարականներ, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ: