Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
24.02.2016
2016 թվականի փետրվարի 24-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով, <<Ագարակաձորի միջնակարգ դպրոց>>, <<Թառաթումբի միջնակարգ դպրոց>>, <<Աղավնաձորի միջնակարգ դպրոց>>, <<Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի 2015թ.-ի տարեկան հաշվետվությունը:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը Նարինե Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների՝ հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ հաստատված նախահաշիվներով նախատեսված գումարները ծախսել ամբողջությամբ: Աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները սեղմ ժամկետներում վերացնել և 1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ:
3. Կարգապահական տույժ կիրառել <<Թառաթումբի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Զոհրապ Խաչատրյանի նկատմամբ:
4. Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի 2015թ.-ի տարեկան հաշվետվությունն ընդունել ի գիտություն: