Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը
23.02.2016
Ս/թ. փետրվարի 26-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը, հետևյալ օրակարգով՝
1. ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2015 թ-ի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվություն:
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյան /
2. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը մարզի համայնքներում:
/Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան/
Հայտարարություններ
1. /Զեկուցող՝ ,,Կարմակ,, ծրագրի Վայոց ձորի ՄԱԹ-ի ղեկավար Վ. Վարդանյան/
Մարզխորհրդի նիստին հրավիրվել են՝ մարզպետի տեղակալները, մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, մարզային ՊՕԱԿ-ների և մարզի առողջապահական ՓԲԸ-ների տնօրենները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:
Սկիզբը ՝ ժամը 11.00-ին